Կախա Կալաձեն հաղթում է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում

13:05     22 հոկտեմբերի, 2017

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է քվեաթերթիկների 84,53 տոկոս։ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն է, ով այս պահին ստացել է 51,41 տոկոս ձայն, հաղորդում է News.am-ը։

Երկրորդ տեղում անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին է, ով ստացել է 17,53 տոկոս ձայն։

Ներկայումս Վրաստանի ԿԸՀ-ն հաշվարկել է 737 ընտրատեղամասերից 620-ի տվյալները։


© armedia.am