Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու չէր ընդգրկել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին թիմի մեկնարկային կազմում: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը:
«Չորս փոփոխություններ էի կատարել կազմում՝ թիմին թարմություն և ինստենսիվություն հաղորդելու համար»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել ընդմիջումից հետո՝ փոխարինելով Խուան Մատային:
Նշենք, որ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Հադերսֆիլդին»: