Իտալիայի հյուսիսային Լոմբարդիա և Վենետո մարզերի բնակիչները խորհրդատվական հանրաքվեներում կողմ են քվեարկել ինքնավարության ընդլայնմանը, փոխանցում է РИА Новости-ն:
Վենետոյի ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ քվեարկողների 98%-ը կողմ է ինքնավարության ընդլայնմանը, իսկ Լոմբարդիայում ինքնավարության ընդլայնմանը կողմ է քվեարկել մասնակիցների 95%-ը:
Հանրաքվեներն երկու մարզերում էլ կայացել են հոկտեմբերի 22-ին: Իտալիայի Հանրապետության պատմության մեջ նման խորհրդատվություններ մարզերի բնակչության հետ առաջին անգամ էին անցկացվում: Ավելացնենք, որ և՛ Լոմբարդիայում, և՛ Վենետոյում կայացած հանրաքվեները իրավական պարտադիր հետևանք չունեն: