Քրդերը զավթել են Սիրիայի խոշորագույն նավթահանքը

11:02     23 հոկտեմբերի, 2017

«Սիրիայի դեմոկրատական ուժեր», որոնց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, հայտարարել է, որ վերահսկողություն է ստացել Սիրիայի արևելքում գտնվող Ալ-Օմար խոշորագույն նավթահանքի նկատմամբ։

Նշվում է, որ կառավարական զորքերը գտնվում են նավթահանքից երեք կիլոմետր հեռավորության վրա:

Ալ-Օմար նավթահանքը, որը գտնվում է Մեյադին քաղաքից 10 կմ հյուսիս, հանդիսանում է Սիրիայի խոշորագույն հանքերից մեկը: Այն երկար ժամանակ գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:


© armedia.am