Շվեյցարիայի Սանկտ-Գալեն կանտոնում 17-ամյա դեռահասը տեղի փոստային բաժանմունքի մոտ կացնով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ փախուստի է դիմել դեպքի վայրից՝ առևանգելով ավտոմեքենա: Այնուհետև տղան վիրավորել է ևս մի քանի մարդու բենզալցակայանի մոտ, որտեղ էլ ձերբակալվել է իրավապահների կողմից:
Հանցագործի նման պահվածքի դրդապատճառները դեռևս մնում են անհայտ, սակայն ոստիկանությունում կարծում են, որ միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ: Նշենք, որ տեղեկություն չի հաղորդվում նաև տուժածերի թվի ու նրանց առողջական վիճակի մասին: