Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության միության վարչությունն Արցախին զօրակցելու նպատակով կազմակերպող իր աշխատանքների շրջանակներում իրականացրել է Արցախում արտադրված մթերքի, մասնավորապես մրգի, չրեղենի, ինչպես նաև սեղանի ծածկոցների ցուցահանդես-բարեգործական վաճառք Նոր Ջուղայի հայոց ազգային ծերանոցի հետնաբակում, հայտնում է Artsakhpress-ը:
Վերջին երկու տարիների ընթացքում սա 4-րդ անգամն է, ինչ Կանանց Գթության միությունը կազմակերպում է Արցախից բերված մթերքի վաճառքը: Վաճառքի նկատմամբ մեծ է եղել հետաքրքրությունը հայ և պարսիկ հայրենակիցների շրջանում: Ամբողջ հասույթը հատկացվելու է Արցախին զօրակցելու ծրագրերին: