Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Կուրիյամա քաղաքի մոտ 900 բնակիչ ստացել է շտապ տարհանման մասին իշխանությունների հրահանգը՝ «Լան» թայֆունի հետևանքով Աբուկումա գետի ափերից դուրս գալու վտանգի պատճառով, հայտնում РИА Новости-ն:
Թայֆունը հարվածել է Հոնսյու կղզուն նախօրեին և ամբողջ գիշեր մոլեգնել Տոկիոյում, բայց անձրևները տեղացել են մի քանի օր շարունակ, ինչը հանգեցրել է հեղեղումների:
Ճապոնական ԶԼՄ-ների տվյալներով՝ մահացել է առնվազն մեկ մարդ, մոտ 90 հոգի վիրավորվել Ճապոնիայի տարբեր շրջաններում: