ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացման համար ԵՄ-ի աջակցության կարիքը չունի։
«Ես ասել եմ նրանց, որ նրանք իմ ընկերներն են, ես նրանց բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ՝ լինի դա Էմանուելը, թե՛ Անգելան, թե՛ այլ մեկը: Ես նրանց ասացի՝ շարունակեք գումար աշխատել, մի՛ անհանգստացեք, դուք մեզ դրա համար պետք չեք», - նշել է ԱՄՆ նախագահը Fox News-ի հետ հարցազրույցում։