Անգլիայում ոստիկաններին հաջողվել է ազատել պատանդներին

12:49     23 հոկտեմբերի, 2017

Ոստիկանության աշխատակիցները գրոհով ներխուժել են  Անգլիայի կենտրոնական հատվածում գտնվող Նանիթոն քաղաքի բոուլինգ-ակումբ, որտեղ զինված տղամարդը պատանդներ էր պահում, հայտնում է ԱՅՍՕՐ-ը:

Երկու մարդ, որոնց նա պատանդ էր պահում, դուրս են բերվել տարածքից, նրանք չեն տուժել: Կասկածյալը վիրավորում է  ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Հոկտեմբերի  22-ին զինված տղամարդը մտել է բոուլինգ-ակումբ, և պատանդներ վերցրել: 

 


© armedia.am