Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի նշեց, որ «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագծով հստակություն է մտցվել կամավոր ծառայության հարցում։
«Կամավորականությունը չպետք է խանգարի սահմանադրական պարտավորության կատարմանը. եթե քաղաքացին զինապարտ է, հաշվառված է պահեստազորում, նա ոչ թե կամավորականության սկզբունքով պետք է գնա, այլ առաջնորդվելով իր զինկոմիսարիատի կողմից իրենց տրված առաջադրանքով՝ ներկայանա նշված վայր, նշված օրը, նշված պահին: Սակայն մենք ունենք տարածքային խմբեր, զորակոչի և հաշվառման ոչ ենթակա խմբեր, որոնք կարող են կամավորականության սկզբունքով համալրել համապատասխան ստորաբաժանումները»,-ասաց նախարարը:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ կամավորականությունն ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ, այն պահին, երբ քաղաքացին ներկայացել է, որից հետո բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ և տալ իրավական կարգավորում: