Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ քաղաքաշինական նոր ծրագրերի ժամանակ «դավաճանել» են Ստամբուլը՝ փոխելով նրա պատմական դիմագիծը, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը, փոխանցում է Tert.am-ը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ հնագույն քաղաքների գեղեցկությունն ու յուրահատկությունը նրանում է, որ չկորցնելով իրենց մայր դիմագիծը՝ դրանք կարողանան հաջողությամբ իրենց մեջ ներկայացնել նաև նորն ու ժամանակակիցը, ինչն ըստ Էրդողանի նրանց չհաջողվեց:
«Մենք այս քաղաքի գինը չիմացանք, մենք այս քաղաքը դավաճանեցինք և դեռ շարունակում ենք դավաճանել, դրա համար ես էլ եմ պատասխանատու», - ասել է Էրդողանը:
«40 կամ 100 հարկանի շենքեր կառուցելը մեզ ժամանակակից ու քաղաքակիրթ չի դարձնի: Բայց խոստովանեմ՝ մենք էլ այդ խայծը կուլ տվեցինք», - անկեղծացել է Էրդողանը: