Լեռա Կուդրյավցևայի «Секрет на миллион» հաղորդման շրջանակներում հայկական արմատներ ունեցող հայտնի ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովը չի կարողացել զսպել արցունքները` իր մոր մասին պատմելիս։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիան:
Կուդրյավցևայի այն հարցին, թե արդյո՞ք Ալեքսեյը հիշում է մոր` Լիլյա Ավանեսովայի հետ (ծնունդով արցախցի) վերջին զրույցը, Չումակովը ձեռքերով փակել է աչքերն ու չի կարողացել պատասխանել:
«Սա՞ էիք ուզում։ Ստացաք։ Հիշում եմ, իհարկե։ Ինչո՞ւ եմ ես լալիս ամբողջ երկրի առաջ… Չեմ կարող պատմել այդ մասին ամբողջ երկրին… Նա ինձ երջանկություն մաղթեց», - ասել է Չումակովը ծրագրի ընթացքում։
Մոր մահից հետո Ալեքսեյը մի պարզ ճշմարտություն է հասկացել, որով ցանկանում է ասել բոլորին` պետք է խոնարհաբար ընդունել ծերությունն ու մահը։
Ալեքսեյի մայրը յոթ տարի առաջ է մահացել, լյարդի ցիռոզից: Հիվանդության պատճառը բժիշկների կողմից արյունը վիրուսային հեպատիտով վարակելն էր: