Աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին իրավական ոչ մի ակտ դեռ ստորագրած չկա, նման որոշում չկա: Այս մասին հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Խնդիրը միայն քննարկումների փուլում է: Կլինի այնպիսի որոշում, որ ոչ մեկի իրավունքների իրավունքները չեն ոտնահարվի, և ոչ ոք իրեն այդ որոշումից վատ չի զգա»,- ասել է նախարարը:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Կառավարությունը պատրա՞ստ է փոխհատուցել վարորդներին եթե, այնուամենայնիվ, աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու որոշում կայացվի, Վահան Մարտիրոսյանը պատասխանել է. «Փոխհատուցելու բան չի լինի: Չի արգելվելու մեքենաների շահագործումը»: