«Մանկական Եվրատեսիլ-2017». հայտնի է երգը, որով կներկայանա hայաստանյան պատվիրակ Միշան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09:54     24 հոկտեմբերի, 2017

Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան), հայտնում է Հայաստանի առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը։

 Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակները՝ Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը: Երգը կոչվում է «Բումերանգ»։

 «Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ «Shine Bright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո։ Այն կանցկացվի նոյեմբերի 26-ին Թբիլիսիում:


© armedia.am