Ռոնալդուն դարձել է լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկածով

10:54     24 հոկտեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով ճանաչվել 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է BBC-ն:

Այս տարի 32-ամյա պորտուգալացին թագավորական ակումբի կազմում հաղթել է Իսպանիայի առաջնությունում, Չեմպիոնների լիգայում, նվաճել է ՈւԵՖԱ-ի և Իսպանիայի սուպերգավաթները:

Մրցանակի համար պայքարում Ռոնալդուն առաջ է անցել արգենտինացի Լեոնել Մեսիից և բրազիլացի Նեյմարից:


© armedia.am