Էրդողանի հետ հանդիպումից հետո հրաժարական է տվել Անկարայի քաղաքապետը

10:38     24 հոկտեմբերի, 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Անկարայի քաղաքապետ Մելիխ Գյոքչեքը, ով  ներկայացնում է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին: 

«Այսօր մենք խոսեցինք նախագահի հետ: Հույս ունեմ, որ Անկարայի քաղաքային ժողովը շաբաթ կհավաքվի հերթական նիստի համար, և ես կներկայացնեմ հրաժարականի դիմումը», - Twitter-ում հայտնել է Անկարայի քաղաքապետը, ով 4 անգամ վերընտրվել է այդ պաշտոնում 1994 թվականից ի վեր:

Ավելի վաղ հրաժարական էին տվել Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշն ու մի շարք նահանգների ղեկավարներ:


© armedia.am