Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախի Հանրապետություն:
ԱԺ պաշտոնական կայքի հաղորդմամբ, հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների: