Արցախ այցելած CNN-ի հաղորդավարը կընդգրկվի Ադրբեջանի «սև ցուցակում»

16:51     24 հոկտեմբերի, 2017

Ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը կընդգրկվի Ադրբեջանի անցանկալի անձանց «սև ցուցակում»՝ Արցախ այցելության համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշենք, որ հոկտեմբերին Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան ու Արցախ՝ իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հեռուստաշոուի նկարահանումների համար: 

 


© armedia.am