Բակո Սահակյանն ընդունել է մեքսիկացի պատգամավորներին

09:13     25 հոկտեմբերի, 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության անդամներին: 

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի հաստատմանը, հասարակական և մարդասիրական հարթություններում փոխգործակցության զարգացմանը: 

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:


© armedia.am