Իրաքյան Քրդստանը պատրաստ է սառեցնել հանրաքվեի արդյունքները

10:07     25 հոկտեմբերի, 2017

Իրաքյան Քրդստանը հայտարարել է հանրաքվեի արդյունքները սառեցնելու և  Բաղդադի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ինքնավարության կառավարության պաշտոնական կայքում:

«Իրաքի ուժերի և Փեշմերգայի միջև առճակատումը, որը սկսվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, հատկապես այսօրվա բախումները, կորուստներ են պատճառել  երկու կողմերին էլ, ինչպես նաև հանգեցրել են անդադար արյունահեղության՝ հուզումներ առաջացնելով իրաքյան հասարակության տարբեր հատվածներում», - ասվում է հայտարարությունում:

Ինքնավարության կառավարության հրապարակած առաջարկների թվում է Քուրդիստանում կրակի և ռազմական բոլոր գործողությունների անհապաղ դադարեցում, հանրաքվեի արդյունքների սառեցում և սահմանադրության հիման վրա բաց երկխոսություն Բաղդադի և Էրբիլի միջև:

 


© armedia.am