Թուրք տղամարդն աղջկա նշանադրության պատճառով ինքնասպանություն է գործել ուղիղ եթերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10:58     25 հոկտեմբերի, 2017

Թուրքիայի Կեսարիա քաղաքի բնակիչ, 54-ամյա Այհան Ուզունն ինքնասպասնություն է գործել Facebook Live-ի եթերում այն բանից հետո, երբ իմացել է իր աղջկա նշանադրության մասին:

Ինչպես հաղորդում է New York Post-ը, Ուզունն օգտատերերին պատմել է, որ պատրաստվվում է ինքնասպանություն գործել, քանի որ  երիտասարդ զույգը թույլտվություն չի հարցրել իրենից ու ինքնուրույն է կայացրել ամուսնության որոշումը:

Նա նաև նշել է, որ շատերին կարող է թվալ, թե նա պարզապես շոու է սարքել, սակայն դա այդպես չէ, և նա ոչ ոքի չէր ցանկանա զգալ այն, ինչ նա է զգում այդ պահին:


© armedia.am