Կատալոնիայի Ժիրոնա քաղաքն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին «անցանկալի անձ» է հայտարարել, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է, որ այդ որոշումը պայմանավորված է Կատալոնիայի անկախության հանրաքվեի նկատմամբ թագավորի ունեցած վերաբերմունքով:
Նշվում է, որ ավելի վաղ կատալոնական ձախ ծայրահեղական «Ազգային միասնության թեկնածու» կուսակցությունը Բարսելոնայի քաղաքային իշխանություններին ևս առաջարկել էր թագավորին և թագավորական ընտանիքի բոլոր անդամներին անցանկալի անձ հայտարարել, սակայն Բարսելոնայի իշխանությունները մերժել էին այս առաջարկը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ գործարկում է Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը: Կառավարությունն առաջարկում է պաշտոններից հեռացնել Կատալոնիայի կառավարության անդամներին և վեց ամսվա ընթացքում շրջանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: