Թուրքական պատվիրակությանը թույլ չեն տվել ԱՄՆ մտնել

12:13     25 հոկտեմբերի, 2017

ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը վիզա տրամադրել, հայտնում է CNN Turk-ը:

Նշվում է, որ թուրք պաշտոնյաները մեկնելիս են եղել Վաշինգտոն ԱՄՆ-ի և Թուրքիայի վիզաների տրամադրումը փոխադարձաբար դադարեցնելու հարցը կարգավորելու համար:

ԱՄՆ-ը և Թուրքիան հոկտեմբերի 8-ին փոխադարձաբար դադարեցրել են վիզաների տրամադրումը: Առաջինն այդ քայլին գնացել է Վաշինգտոնը, որն իր քայլը բացատրել է Անկարայում ամերիկացիների ձերբակալությամբ:


© armedia.am