ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը վիզա տրամադրել, հայտնում է CNN Turk-ը:
Նշվում է, որ թուրք պաշտոնյաները մեկնելիս են եղել Վաշինգտոն ԱՄՆ-ի և Թուրքիայի վիզաների տրամադրումը փոխադարձաբար դադարեցնելու հարցը կարգավորելու համար:
ԱՄՆ-ը և Թուրքիան հոկտեմբերի 8-ին փոխադարձաբար դադարեցրել են վիզաների տրամադրումը: Առաջինն այդ քայլին գնացել է Վաշինգտոնը, որն իր քայլը բացատրել է Անկարայում ամերիկացիների ձերբակալությամբ: