Թուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի գեներալ Օմեր Քեչեջիգիլի անվան դպրոց այցելած ծնողներից մեկը պատին տեսել և լուսանկարել է զգուշացում, համաձայն որի արգելվում է դպրոցում քրդերեն խոսել, հայտնում է NEWS.am-ը:
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ ծնողն այս հարցով բողոք է ուղարկել վարչապետին։
Նշվում է, որ վարչապետի աշխատակազմից բողոքն ընդունել են, սակայն որևէ քայլ դեռ չեն կատարել հայտարարության հեղինակի նկատմամբ: