Թրամփի վրա ՌԴ դրոշներ են նետել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12:54     25 հոկտեմբերի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա մի փունջ ՌԴ դրոշներ են նետել, հայտնում է ABC News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Կապիտոլիումի շենքում, երբ Թրամփը հանրապետական կոնգրեսականների հետ լանչի է գնալիս եղել: Տղամարդը դրոշները նետելիս բացականչել է. «Թրամփը դավաճանություն է»:

Թրամփը չի արձագանքել տեղի ունեցածին: Ավելի ուշ կապիտոլիումի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն:


© armedia.am