Նոյեմբերյան տոները ռուսաստանցիները նախընտրում են անցկացնել Երևանում

13:50     25 հոկտեմբերի, 2017

ԱՊՀ քաղաքների շարքում Երևան ընդգրկվել է նոյեմբերյան տոներին ռուսաստանցիների նախընտրած առաջատար հնգյակում, փոխանցում է panarmenian.net գործակալությունը:

Վարկանիշը կազմվել է հյուրատների և բնակարանների ամրագրման ռուսական Tvil.ru կայքի կողմից՝  2017թ.-ի նոյեմբերի 3-7-ը կացարանների ամրագրումների տվյալների հիման վրա:

Նշենք, որ առաջատար հնգյակում, բացի Երևանից, հայտնվել են նաև Մինսկը, Աստանան, Թբիլիսին և Բաքուն:

Ըստ Tvil.ru-ի, Երևան ռուսաստանցի զբոսաշրջիկները միջինը 3 օրով են մեկնում և մտադիր են օրական 2.600 ռուբլի ծախսել իջևանելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ռուսաստանում նշում են Ժողովրդական միասնության օրը, ուստի ռուսաստանցիների համար նոյեմբերի 4-6-ը հանգստյան օրեր են լինելու:

 


© armedia.am