ԱՊՀ քաղաքների շարքում Երևան ընդգրկվել է նոյեմբերյան տոներին ռուսաստանցիների նախընտրած առաջատար հնգյակում, փոխանցում է panarmenian.net գործակալությունը:
Վարկանիշը կազմվել է հյուրատների և բնակարանների ամրագրման ռուսական Tvil.ru կայքի կողմից՝ 2017թ.-ի նոյեմբերի 3-7-ը կացարանների ամրագրումների տվյալների հիման վրա:
Նշենք, որ առաջատար հնգյակում, բացի Երևանից, հայտնվել են նաև Մինսկը, Աստանան, Թբիլիսին և Բաքուն:
Ըստ Tvil.ru-ի, Երևան ռուսաստանցի զբոսաշրջիկները միջինը 3 օրով են մեկնում և մտադիր են օրական 2.600 ռուբլի ծախսել իջևանելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ռուսաստանում նշում են Ժողովրդական միասնության օրը, ուստի ռուսաստանցիների համար նոյեմբերի 4-6-ը հանգստյան օրեր են լինելու: