Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ծանուցել է Ադրբեջանին իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին՝ կապված «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը չիրագործելու հետ։
Մասնավորապես կոմիտեն մտադիր է կիրառել 2010 թվականին ընդունած գործընթացը, որի համաձայն գործը կարող է հետ ուղարկվել ՄԻԵԴ՝ որպեսզի պարզվի որոշման չիրագործումը Կոնվենցիայի լրացուցիչ խախտում է հանդիսանում թե՝ ոչ:
«Այսօրվա ժամանակավոր բանաձևով կոմիտեն Ադրբեջանին մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ է տալիս, որպեսզի իր կարծիքը ներկայացնի գրավոր տեսքով: Եթե մինչ այդ որոշում չկայացվի, հերթական ժամանակավոր բանաձևը, որով գործը կփոխանցվի ՄԻԵԴ, Նախարարների կոմիտեի կողմից կքննարկվի դեկտեմբերի 5-ին», - ասվում է հոտկեմբերի 25-ին ընդունված հայտարարությունում: