Թուրքիայի Արդվին նահանգում ձերբակալվել է համշենահայ մտավորական, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Հոփայի շրջանի համանախագահ Ջեմիլ Աքսուն՝ սոցցանցերում գրառում կատարելու համար, գրում է NEWS.am-ը:
Նրան հայտնել են, որ նա մեղադրվում է սոցցանցերով հանցանքը կամ հանցագործին գովելու մեջ։
Նշենք, որ Ջեմիլ Աքսուն 2014 թվականից հրատարակվող համշենական առաջին ամսագրի՝ «Գոր»-ի խմբագրակազմի անդամ է:
Աքսուն իր քաղաքական հայացքների պատճառով 8 տարի անցկացրել է թուրքական բանտերում։