Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ Արցախը որևէ կապ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայացած հանդիպումից հետո ադրբեջանցի պաշտոնյաների կողմից հնչող այն հայտարարություններին, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, նման հայտարարությամբ հանդես է եկել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նախ նշեմ, որ դրանք միայն հայտարարություններ են ներքին սպառման համար և բանակցվող սկզբունքների հետ որևէ կապ չունեն: Ինչ վերաբերվում է տարածքային ամբողջականությանը, ապա Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել և այդ երկրի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի» - ասել է Շարմազանովը: