ԱՄՆ-ում նախագահ Թրամփի կարգադրությամբ առաջին անգամ հրապարակվել են 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին մոտ 3000 փաստաթղթեր։ 2891 փաստաթղթերից կազմված տվյալների բազան հասանելի է Ազգային արխիվների կայքում։
Դա փաստաթղթերի հերթական խմբաքանակն է, նախորդը հրապարակվել էր հուլիսի 24-ին և պարունակել 3900 փաստաթուղթ։ Եվս մի քանի հազարը կհրապարակվեն մինչև 2018 թվականի ապրիլի վերջ, ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրությունն արժանի է ստանալու ամբողջական տեղեկատվություն սպանության վերաբերյալ։ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության նկատառումներով ինքը ստիպված է եղել գերատեսչություններին թույլ տալը՝ խմբագրելու տեքստի որոշակի հատվածներ։