Manchester United Foundation հիմնադրամի կազմակերպած ակցիայի շրջանակում Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպում է ունեցել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, գրում է Արցախպրեսը:
«Լավագույնը դառնալու համար դու պետք է ջանասիրաբար աշխատես, հավատաս ուժերիդ, լավացնես որակներդ: Պետք է անդադար աշխատել և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Մխիթարյանը՝ երեխաներից մեկի հետ զրուցելիս, հայտնում է panorama.am-ը։
Հանդիպման մասին տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում Հենրիխ Մխիթարյանը՝ գրելով. «Ոգեշնչենք երեխաներին»։