Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օփիատների տարածման պատճառով արտակարգ դրություն է հայտարարել երկրի առողջապահական ոլորտում:
«Այսօրվանից իմ վարչակազմն օփիատների ճգնաժամի պատճառով առողջապահության ոլորտում պաշտոնապես արտակարգ դրություն է հայտարարում»,- ասել է Թրամփը:
Նա նշել է, որ անցած տարի թմրանյութերի չարաշահումից մահացել է 64.000 ամերիկացի: նրա խոսքերով ԱՄՆ-ն աշխարհում օփիատների խոշորագույն օգտագործողն է:
Օփիատներն ափիոնի թմրեցուցիչ ալկալիներն են: Դրանց շարքին են դասվում ինչպես բնական, այնպես էլ դրանց կիսասինթետիկ տեսակները: