Իսրայելցի պատմաբանը Հայոց ցեղասպանության մասին գիրք կներկայացնի

11:34     28 հոկտեմբերի, 2017

Ֆրանսիայի Լիոն քաղաքի հարևանությամբ գտնվող Դեսին Շարպյեի Հիշատակի հայկական կենտրոնում ելույթ կունենա իսրայելցի պատմաբան Յաիր Օրոն: Այս մասին հաղորդում է Հայ Հուշագրության Ազգային Կենտրոնը:

Հայտնի իսրայելցի պատմաբան և հումանիստ Յաիր Օրոնը ֆրանսերենով լույս տեսած իր երկրոդ «Իսրայելը և Հայոց Ցեղասպանությունը» գրքի առիթով է ելույթ ունենալու:

Գիրքը լրացնում է նախորդիրն՝ «Անտարբերության և ժխտողականության անհեթեթությունը» գրքին և վերլուծում է հրեական սիոնիզմի, այնուհետ Իսրայելի կողմից վերջին 100 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունքը:


© armedia.am