"Россия 24" հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի և նրա տնտեսական հնարավորությունների մասին: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
Հեռուստաալիքի թղթակից Անտոն Բորիսովն բացահայտել է, թե ինչու պետք է պանիրը դնել հողում փորած փոսի մեջ և ինչպես կարող է քյուֆթայի պատրաստումը դառնալ սոցիալական նախագիծ:
Հայաստանի փոքր բիզնեսը ռեպորտաժում ներկայացված է որպես տարբեր ոլորտներում տնտեսության հիմնական շարժիչ ուժ` սկսած հյուրանոցային բիզնեսից և բարձր տեխնոլոգիական սթարթափերից մինչև գինիների և պանրի արտադրություն:
"Россия 24" -ի թղթակիցը նաև նշում է, որ զբոսաշրջությունը Հայաստանում դառնում է տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը. 2017 թվականին երկիր է այցելել ավելի քան մեկ միլիոն արտասահմանցի, որոնցից շատերը ռուսներ են: