Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ստանձնել է Կատալոնիայի ղեկավարի գործառույթները` Կարլոս Պուչդեմոնի փոխարեն և դրանց պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Սորայտե Սանթոս դե Սանտամարիային:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին` Նախարարների խորհուրդն էլ իր վրա է վերցրել Կատալոնիայի ղեկավարումը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանի կողմից Իսպանիայից անկախանալու վերաբերյալ բանաձև ընդունելուց հետո Իսպանիայի իշխանությունները կիրառել են Սահմանադրության 155-րդ հոդվածն ու սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը: