Հոկտեմբերի 28-ին Հերսոնեսում (Կրետե) մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին:
Առաջատար Լևոն Արոնյանի բացակայությամբ հաղթանակ տարան Գաբրիել Սարգսյանը և Հովհաննես Գաբուզյանը: Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը խաղացին ոչ-ոքի:
Հայաստանի կանանց հավաքականն առաջին տուրում 3.5:0.5 հաշվով հաղթեց Հունաստան-2-ին:
Հաղթանակ տարան նաև Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան: Ոչ-ոքի խաղաց Լիլիթ Մկրտչյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: