Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսքի ազատության ու լրագրողների անմիջական թշնամին է։ News.am-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Բարըշ Յարքադաշը։
Ստամբուլում հակակառավարական ցույցերի ժամանակ Յարքադաշը նշել է, որ էրդողանը մշտապես դեմ է մամուլի ազատությանը և ընդդիմադիր հայացքներին, որոնք հակասում են նրա քաղաքականությանը, որի պատճառով Թուրքիան վերածվել է «մեծ բանտի»։