ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, հայտնում է «Արմենպրես»-ը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Գագիկ Հովհաննիսյանին նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել» - ասվում է հրամանագրում:
Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Եդիգարյանն ազատվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից: