Իսպանացիների շուրջ 40 տոկոսը կարծում Է, որ Կատալոնիայի իրադրության կարգավորման համար պետք Է ավելի վաղ կիրառվեր Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ Է տալիս սահմանափակել ինքնավար մարզի ինքնակառավարումը, գրում է Արցախպրեսը:
Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որը հոկտեմբերի 29-ին տարածել Է El Mundo թերթը: Ըստ թերթի տեղեկատվության՝ հացման մասնակիցների 20,9 տոկոսն այն կարծիքն Է հայտնել, որ Իսպանիայի կառավարությունը համապատասխան քայլեր Է ձեռնարկել հարմար պահին: Հարցվածների շուրջ 27 տոկոսը կարծում Է, որ 155-րդ հոդվածը բնավ չպետք է հավանության արժանանար:
Իսպանացիների գրեթե 75 տոկոսն անհրաժեշտ Է համարում, որ Կատալոնիայում անցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Դրան համաձայն Է նաև բուն ինքնավար մարզում հարցման մասնակիցների 63,9 տոկոսը: