Աստանա. Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլ

12:31     30 հոկտեմբերի, 2017

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ մեկնարկել է սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը, հայտնում է PressTV-ն: Նշենք, որ սա Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների արդեն 7-րդ փուլն է:

Բանակցություններին մասնակցելու են ինչպես երեք միջնորդ երկրների, այնպես էլ Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության ներկայացուցիչներ: Ներկա են լինելու նաև ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Հորդանանից և ՄԱԿ-ից:

Ղազախստանի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունների 7-րդ փուլի ընթացքում քննարկվելու են գերիներին և ականզերծմանն առնչվող հարցեր: Ակնկալվում է, որ բանակցությունների այս փուլը կամրապնդի վերջին շրջանում ձեռքբերված հրադադարի ռեժիմը: Վերանայվելու են նաև օգնության տրամադրման մեխանիզմները:

 


© armedia.am