Հայտնի է դարձել Արգենտինայի և Ադրբեջանի հավաքականների միջև ընկերական հանդիպման չեղարկման պատճառը: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի և Ուկրաինայի հավաքականների հետ հանդիպման անցկացմանը դեմ են եղել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները՝ Լեոնել Մեսիի գլխավորությամբ:
Արգենտինայի հավաքական ֆուտբոլիստները պնդել են Նիգերիայի հավաքականի հետ հանդիպման անցկացման վրա: