Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոյեմբերի կեսերին կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, հայտնում է APA-ն:
Նա տեղեկացրել է, որ հանդիպման հստակ վայրն ու օրը դեռևս հայտնի չէ:
Մամեդյարովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման հարցը կհստակեցվի համանախագահների հանդիպումից հետո: