Կատալոնիայի խորհրդարանի խոսնակն ընդունել է, որ օրենսդիր մարմինը լուծարվել է

17:02     30 հոկտեմբերի, 2017

Կատալոնիայի խորհրդարանի ղեկավար Կարմե Ֆորկադելը փաստացի ընդունել է, որ ինքնավարության օրենսդիր մարմինը լուծարվել է: Այս մասին հայտնում է La Vanguardia պարբերականը՝ տեղեկացված աղբյուրներին հղումով:

Պարբերականների տվյալներով՝ կատալոնական խորհրդարանի ղեկավարը չեղարկել է հոկտեմբերի 31-ին նշանակված խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների նիստը, քանի որ խորհրդարանը լուծարված է:

Դեռևս այս մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել: Միևնույն ժամանակ հստակ չէ, խոսքը եղել է Մադրիդի որոշման համաձայն խորհրդարանի լուծարման մասին թե Կատոլոնիայի անկախացման միջոցառումների շրջանակում:


© armedia.am