Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ` այս անգամ արդեն անցնելով անեծքների ժանրին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»:
Նա նշել է, թե Ղարաբաղյան հիմնահարցը «արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար»՝ չմոռանալով հերթական անգամ ասել է, որ հիմնախնդրի կարգավորման հարցում աջակցում են Ադրբեջանին: