Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում 3:1 հաշվով հաղթեց Սերբիային:
Հաղթական միավորներ վաստակեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը: Մարիա Կուրսովան պարտություն կրեց չորրորդ խաղատախտակի առջև:
Երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը չկարողացավ հաղթել Խորվաթիայի ընտրանուն՝ 2:2:
Ոչ-ոքի խաղացին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: