ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, լքել է Ռուսաստանը: Այս մասին Անդրեյ Մալախովի Ուղիղ եթեր թոք շոուի ժամանակ հայտարարել է Վիտալինայի պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Մազուրը:
Նշվում է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ծնողների հետ լքել է Ռուսաստանը խիստ գաղտինության պայմաններում: Ենթադրվում է, որ նրանք մեկնել են Նյու Յորք, Թել-Ավիվ կամ Թբիլիսի:
Չի բացառվում, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկատմամբ Ռուսաստանում քրեական գործ հարուցվի Արմեն Ջիգարխանյանի անձնագրի անհետացման, ինչպես նաև նրա աշխատասենյակում հայտնաբերված գաղտնի տեսախցիկի կապակցությամբ: