Ամերիկյան Կոնգրեսը Հյուսիսային Կորեայի հետ պատերազմի թույլտվություն չի տվել

10:35     31 հոկտեմբերի, 2017

Ամերիկյան Կոնգրեսը թույլտվություն չի տվել Հյուսիսային Կորեայի դեմ տազմական ուժ կիրառելու համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պատասխանելով սենատորներից մեկի հարցին:

Նշենք, որ ամերիկյան սահմանադրության համաձայն, պատերազմ հայտարարելը Կոնգրեսի լիազորությունն է:

Փհենյանի հետ հարարաբերությունների լարվածության սրացման ֆոնին ամերիկյան բարձր ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժ կիրառելու մեծ հավանականության մասին: 


© armedia.am