Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 30-ին ներքին անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենք է ստորագրել, որով չեղարկվում է 2015 թվականի նոյեմբերից գործող արտակարգ դրության ռեժիմը:
Նոր օրենքն ոստիկանության ներկայացուցիչներին իրավունք է տալիս կասկածելի անձանց տներում խուզարկություն իրականացնել, ահաբեկչություն իրականացնելու կասկածանքով արգելափակել շրջաններ, մերժել զանգվածային ակցիաների անցկացումը և փակել եկեղեցիներն ու մզկիթները՝ անվտանգության դրությունը պարզելու համար:
Ավելացնենք, որ երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը Ֆրանսիայում կդադարի գործել նոյեմբերի 1-ից: